Վրաստանը «Նոր ալիք-2014» երգի մրցույթի հաղթող


01:36 , 27 հուլիս, 2014

Այսօր երրորդ մրցույթային օրն էր «Նոր ալիք» երիտասարդ կատարողների 13-րդ միջազգային մրցույթում: Մասնակիցները ելույթ ունեցան իրենց սեփական հիթերով: Այսօր երեք օրերի ելույթներից ստացված բալերի արդյունքում հայտնի դարձավ հաղթողի անունը: Առաջին հորիզոնականը 228 միավորով զբաղեցրել է Վրաստանը ներկայացնող Նուցա Բուզալաձեն: Երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրին Ուկրաինան ներկայացնող երկու մասնակիցներ՝ Վիկտորիա Պետրիկ (226 միավոր) և Վյաչեսլավ Ռիբակով (224 միավոր): Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը 6-րդ հորիզոնականում է (210 միավոր):