Մովսես գյուղում վիճակը հանգիստ է և ոչ մի խուճապ չկա. գյուղապետ


12:17 , 26 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Տավուշի մարզի Մովսեսի գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ ադրբեջանական կողմից արձակված կրակոցներին, հայտնեց, որ հիմա գյուղում հանգիստ վիճակ է, կրակոցներ չկան:

«Գիշերը տասներկուսից հետո մինչև հիմա հանգիստ է: Կրակոցները եղել են 20:30-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում»,-ասաց նա:

Գյուղապետը վստահեցրեց, որ բնակիչների մոտ ոչ մի խուճապ չկա: «Մտքներիցդ հանեք դա, ի՞նչ խուճապ, ի՞նչ փախուստ: Մենք որ փախչենք, դուք ուր եք գնալու»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ