ԱՄՆ-ն Ուկրաինային 33 մլն դոլար կհատկացնի անվտանգության համար


02:27 , 26 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ն ավելացրել է ուկրաինական անվտանգության կառույցներին հատկացվող ֆինօգնության չափը` հասցնելով մինչև 33 մլն դոլարի: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին ուրբաթ հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը:

«Մեր օգնությունը ամբողջ անվտանգության համակարգին զգալիորեն ավելացել է: Այսուհետ այդ գումարի չափը կազմելու է 33 մլն դոլար, որը մենք այս տարի պետք է հատկացնենք բազմաթիվ ծրագրերի իրականացմանը», - ասել է դիվանագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ