Tert.am-ը գրում է.
Մոսկվան աշխատում է մի քանի սցենարների ուղղությամբ՝ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի դեմ տնտեսական
պատժամիջոցների կիրառման համար, գրում են ռուսական լրատվամիջոցները:
Վրացական Грузия online կայքը տեղեկացնում է, որ Վրաստանի իշխանությունները վտանգն իրատեսական են համարում և նշում են, որ նման քայլերը Մոսկվայի կողմից անակնկալ չեն լինի:
Կրեմլում արդեն քննարկում են տարբերակները, որոնց միջոցով ցանկանում են պատժել Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար:
Ռուսաստանի կառավարությունը երեք սցենար է քննարկում, որոնցից երրորդը՝ ամենախիստը, նախատեսված է Վրաստանի համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ