Ապատեղեկատվությունը շատ է, և ծնողները պետք է շատ ուշադիր լինեն երեխայի սեռական դաստիարակության հարցում. մասնագետներ


13:52 , 25 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Անչափահասների սեռական դաստիարակության խնդիրների մասին խոսելով սեքսպաթոլոգ Սևադա Հակոբյանը հրավիրված մամուլի ասուլիսին ասաց, թե տեղեկատվական տեխնոլոգիաների այս ժամանակահատվածում այնքան շատ է ապատեղեկատվությունը, որ ծնողները պետք է չափազանց ուշադիր լինեն երեխաների սեռական դաստիարակության հարցում:

«Երբ ազատ են ինֆորմացիոն հոսքերը, պետք է հաշվի առնել, թե ինչ տեղեկատվություն է ստանում դեռահասը»,- ասաց Սևադա Հակոբյանը՝ շարունակելով նաև, թե քիչ չեն դեպքերը, երբ երիտասարդները բավականաչափ տեղեկացված չեն լինում, և ամուսնական փուլում արդեն հանդիպում են որոշակի խնդիրների:

Մասնագետի խոսքով՝ ճիշտ ուղղորդված տեղեկատվությունը բավական դժվար է գտնել:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ