Գետք գյուղում 50-ամյա տղամարդու դիակ է հայտնաբերվել` բռնության և հրազենային վնասվածքների հետքերով


12:05 , 25 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Հուլիսի 24-ին` ժամը 17:10-ին, Գետք համայնքի ղեկավարից ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ գյուղի վարչական տարածքում տղամարդու դիակ կա: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը։

Մեկնած օպերատիվ խումբը նշված գյուղի վարչական տարածքում` անասնագոմերի հարևանությամբ կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերել է 1964 թ. ծնված Հարություն Գրիգորյանի դիակը:

Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածքներ` որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ