FAF-ը կազմակերպում է հայ երկրպագուների ուղևորությունը Դանիա


11:40 , 25 հուլիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Սեպտեմբերի 7-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում Դանիա-Հայաստան խաղով կմեկնարկի ԵՎՐՈ-2016-ի ընտրական փուլը:

Խմբից դուրս գալ հավակնող թիմերի շարքերը համալրելու համար շատ կարևոր է հաջող մեկնարկը մրցաշրջանում: Այս կապակցությամբ FAF-ը «Լեհական ավիաուղիների», Visa Concord -ի հետ կազմակերպում է բացառիկ 6 օրյա ուղևորություն աշխարհի վերջին տարիների ամենաերջանիկ երկիրը ճանաչված Դանիա: Խաղին մասնակցել ցանկացող երկրպագուները կարող են միանալ մեզ: Մրցաշրջանի անդրանիկ խաղում պետք է անմնացորդ սատարենք հավաքականին: Խաղը տեղի կունենա մեզ համար լավ հուշեր արթնացնող «Պարկեն» մարզադաշտում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ