Սահմանադրությունը մի օրգանիզմ է և ժամանակ առ ժամանակ փոփոխությունների պետք է ենթարկվի. Վահե Հակոբյան


11:27 , 25 հուլիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներն այսօր շարունակվեցին Սյունիքի մարզի Կապան քաղաքում:

Մարզպետ Վահե Հակոբյանը՝ ողջունելով ներկաներին, կարծիք հայտնեց, որ շատ պարզ է, թե ինչ է նշանակում սահմանադրական փոփոխությունը և ինչ կարևորություն ունի այն:

«Այն պետք է կանոնակարգի մեր երկրի հետագա ընթացքը, պետք է համապատասխանի մեր ժամանակի մարտահրավերներին և արժեհամակարգին: Մենք գիտենք, որ Սահմանադրությունը մի օրգանիզմ է և ժամանակ առ ժամանակ փոփոխությունների պետք է ենթարկվի»,- նշեց նա:

Վահե Հակոբյանը նշեց նաև, որ իրենք խիստ կարևորում են նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի՝ նման ձևաչափով հանդիպումները մարզերում: