ՌԴ դատախազը Հրաչյա Հարությունյանի համար 7 տարվա ազատազրկում է պահանջել


20:12 , 24 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

ՌԴ դատախազը պահանջել է մեղավոր ճանաչել Հրաչյա Հարությունյանին, ով իր «ԿամԱզ» մակնիշի մեքենայով նախորդ տարվա հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկ շրջանում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել։

Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին դատախազը հայտարարել է Մոսկվայի Տրոիցկյան դատարանում կողմերի միջև անցկացվող բանավեճի ընթացքում: Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացու մեղքը ավտովթարի գործով ապացուցվել է դատաքննության ընթացքում: Նա նշել է, որ քննությամբ ապացուցվել է Հարությունյանի մեղքը 264 հոդվածով, որն է՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցի շահագորման կանոնների խախտումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ