Ժասմինը խայտառակվել է «Նոր Ալիք»-ի բեմում


18:34 , 24 հուլիս, 2014

Asekose.am-ը գրում է.

Երեկ կայացել է  «Նոր Ալիք» երգի մրցույթի առաջին մրցութային օրը: Մասնակիցները հանդես են եկել համաշխարհային հիթերով: Մինչ վերջիններիս բեմ դուրս գալը հանդիսատեսին են ներկայացել ռուսական շոու բիզնեսի աստղերը՝ կատարելով իրենց նախընտրած համաշխարհային հիթերը: 

Ամենից շատ իր ելույթով աչքի է ընկել երգչուհի Ժասմինը, ով կատարել է «Միլիոնատերը հետնախորշից» հայտնի ֆիլմի սաունդթրեքը: Սակայն երգչուհին կարծես թե ավելի շատ պատրաստվել էր պար ներկայացնելուն, այլ ոչ թե՝ երգելուն: Առավել ուշադիր հեռուստադիտողների աչքից չի վրիպել այն փաստը, որ Ժասմինը, հանդես գալով ոչ կենդանի կատարմամբ, չի իմացել երգի բառերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ