Արամ Mp3-ին. Հրապարակում մեծ համերգ կազմակերպեք, որ բոլորը կարողանան գոնե մեկ օր վայելել հրաշալի երեկո


17:57 , 24 հուլիս, 2014

Բաց նամակ Արամ MP3-ին`

Հարգելի Արամ, եթե անկեղծ լինեմ, ես էնքան էլ չեմ համարվում Ձեր երգերի մոլի երկրպագուն, բայց շատ ու շատ մարդիկ գիտեմ, որոնք սիրում են Ձեր երգացանկում տեղ գտած շատ երգեր: 
Մեր այսօրվա իրականության մեջ շատ ու շատ մենահամերգներ են լինում, որոնց մարդիկ ստիպված են գնում, քանի որ ունեն երաժշտություն լսելու, համերգ գնալու պակաս: 
Հաշվի առնելով վերոգրյալը ու հիմք ընդունելով էն փաստը, որ Դուք պարապ ու նախանձ չեք, առաջարկում եմ Ձեզ (դե խնդրելը քիչ մը շատ ասված կլներ էլի) էս ամառվա տապից ու հայ երիտասարդության դարդերը քիչ մը մոռացություն տալու նպատակով Հանրապետության հրապարակում կազմակերպել մեծ համերգ-դիսկոտեկ, որպեսզի բոլորը, առանց խավային սահմանափակման, կարողանան գոնե մեկ օր վայելել հրաշալի երեկո:

Հ.Գ. Ավելի քան վստահ եմ, որ Մշակույթի նախարարությունը Ձեզ չի մերժի ու կօգնի ֆինանսապես, իսկ եթե մերժի, ուղղակի մի բերան ինձ ասեք :) 

Հ.Գ.Գ. Թաթային էլ որ համոզեք՝ մի երկու երգ երգի, վաբշե հրաշք գործ արած կլինեք: