1. Բավարարեք մարդու բոլոր ցանկությունները, սակայն նրանից խլեք կյանքի նպատակը և կտեսնեք, թե ինչպիսի դժբախտ էակ է նա դառնում: Ուշինսկի
2. Յուրաքանչյուր ցանկություն մահ է գտնում իր բավարարման մեջ: Իրվինգ
3. Ինչ աչքը չի տեսել, սիրտն այն չի խնդրում: Սերվանտես
4. Եթե ուզում ես նախաճաշին նապաստակ ունենալ, նրան պետք է որսալ գիշերը: Քեմդեն
5. Որքան բարակ է սառույցը, այնքան ավելի շատ են բոլորն ուզում իմանալ, թե արդյո՞ք այն կդիմանա, թե կճաքի: Հենրի Շոու
6. Նա, ով ուզենա շանը ծեծել, փայտ կգտնի: Բեյլի
7. Ուժեղ երևակայությունը իրադարձություն է ծնում: Մոնտեն
8. Գաղտնիքը նման է հագուստի վրայի անցքին: Որքան ցանկանում ես թաքցնել այն, այնքան ավելի շատ է երևում: Բերգսոն
9. Ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է: Գյոթե
10. Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնից: Լառոշֆուկո
11. Ամեն մի երազանք վերջիվերջո մարմնավորվում է. ջուր կա յուրաքանչյուր ծարավի համար, սեր կա յուրաքանչյուր սրտի համար: Ֆլոբեր
12. Ցանկություններն անհրաժեշտ են, որպեսզի կյանքը մշտապես շարժման մեջ գտնվի: Սեմուել Ջոնսոն
13. Ցանկությունը մտքի հայրն է: Շեքսպիր
14. Ցանկության ուժը համեմատական է արգելքի խստությանը: Բերտրան Ռասել
15. Երբեմն այն, ինչից մենք վախենում ենք, պակաս վտանգավոր է, քան այն, ինչ մենք ցանկանում ենք: Քոլինզ
16. Ով միշտ անում է այն, ինչ ուզում է, հազվադեպ է անում այն, ինչ պարտավոր է: Օքսենշյորնա
17. Ավելի դյուրին է զսպել առաջին ցանկությունը, քան բավարարել այն ամենը, ինչ հաջորդում է դրան: Ֆրանկլին
18. Մինչև որևէ բան սաստիկ ցանկանալը հարկավոր է պարզել, թե արդյո՞ք դրա ներկայիս տերը երջանիկ է դա ունենալով: Լառոշֆուկո