Tert.am-ը գրում է.
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, թե իր տեղեկություններով՝ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցում օրերս տեղի ունեցածմիջադեպը կենցաղային վեճի արդյունք էր:
«Ցավում եմ Թբիլիսում տեղի ունեցած միջադեպի համար: Իմ տեղեկություններով՝ դա եղել է կենցաղային վեճ, որը, ցավոք սրտի, վերածվել է մեծ ընդհարման, որը տեղի է ունեցել Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ»,– ասաց նա՝ հավելելով, որ այստեղ կրոնական և ազգային հանդուրժողականության խնդիր կա։
Վերջինիս խոսքով, այնուամենայնիվ, միջեկեղեցական հարաբերությունների, հայ և վրաց ժողովրդի հարաբերությունների ջերմացման, ակտիվացման մշակութային համար գործիքներ պետք է ստեղծել, որովհետև Վրաստանը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ