1in.am-ը գրում է.
Գերմանիայի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի 24-ամյա կիսապաշտպան Մարկո Ռոյսը վերսկսել է մարզումները:
Ռոյսն այսօր մարզվել է անհատական ծրագրով: Բժիշկ Մարկուս Բրաունի ախտորոշման համաձայն՝ նա վնասվածքից լիովին կվերականգնվի սեպտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում: Թիմի մնացած բոլոր ֆուտբոլիստներն այսօր 2 մարզում են անցկացնելու:
Հիշեցնենք, որ Ռոյսը սրունքաթաթի վնասվածք էր ստացել Հայաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում, որի պատճառով բաց թողեց գերմանացիների համար հաղթական «Մունդիալ-2014»-ը: