ՀՀ Կառավարությունը 4.8 մլն դրամ կհատկացնի Պրահայի Կարլով համալսարանին հայոց լեզվի դասընթացների կազմակերպման համար


15:21 , 24 հուլիս, 2014

Այսօր արտերկրում հայագիտության զարգացման նպատակով ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ որոշել է 4.8 մլն դրամ հատկացնել Պրահայի Կարլով համալսարանին հայոց լեզվի, մշակույթի, պատմության դասընթացների կազմակերպման համար:

Շատ կարևոր եմ համարում Արևելյան Եվրոպայի առաջատար բուհերից մեկում նման կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը: