Ականի պայթյունից տուժածներից 2-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում


14:28 , 24 հուլիս, 2014

Ականի պայթյունից տուժածներից 2-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքումLife.panorama.am-ը գրում է.

Արցախում ականի վրա ավտոմեքենայի պայթյունից տուժածներից 2-ը դեռ շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեց Էրեբունի բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Շուշան Հունանյանը: «Բուժումը բնականոն ընթացքով գնում է, բարդացումներ չկան, ընդհանուր առմամբ նրանց առողջական վիճակը կայուն է գնահատվում: Առայժմ կմնան վերակենդանացման բաժանմունքում»,-ասաց Շուշան Հունանյանը՝ նշելով, որ ողնաշարի կոտրվածք ունեցող քաղաքացու հնարավոր վիրահատության մասին դեռ տեղեկատվություն չկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ