Air Algerie-ն հայտարարել է իր ինքնաթիռի հետ կապը կորցնելու մասին


14:04 , 24 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Air Algerie ավիաընկերությունը հայտարարել է, որ կորցրել է Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքից մեկնած ինքնաթիռի հետ կապը, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով ավիաընկերությանը:

 «Օդագնացության ծառայությունները կորցրել են ինքնաթիռի հետ կապը, որը հինգշաբթի Ուագադուգուից ուղղվել է Ալժիր»,- գործակալությունը մեջբերում է ընկերության հայտարարությունը:

Հաղորդվում է, որ կապը կորել է թռիչքից 50 րոպե անց: