Emedia.am-ը գրում է.
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հուլիսի 22-ին` ժամը 17:50-ի սահմաններում, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Ե. Ա-ի բարեկամ, Երևան քաղաքի բնակիչ Վ. Թ-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել և առգրավել են ոչ գործարանային փաթեթավորմամբ դեղահաբեր:
Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: