Սուրբ գիրքն ամեն օր. հուլիսի 24


10:08 , 24 հուլիս, 2014

Հիսուսն իր մոտ կանչեց իր աշակերտներին և ասաց նրանց.
- Խղճում եմ այս բազմությանը, որովհետև ահա երեք օր է, որ ինձ մոտ են և այլևս ոչինչ չունեն ուտելու։ Չեմ ուզում տուն ուղարկել նրանց, որպեսզի չլինի թե ճանապարհին ուշագնաց լինեն։
Աշակերտներն ասացին.
- Հիմա այս ամայի վայրում որտեղի՞ց գտնենք այսքան բազմությանը կշտացնելու հաց։
34 Հիսուսը պատասխանեց նրանց.
- Քանի՞ հաց ունեք։
Նրանք պատասխանեցին.
- Յոթ հաց և մի քիչ էլ մանր ձկներ։
Հիսուսը ժողովրդին հրամայեց, որ նստեն գետնին։ Ապա վերցրեց յոթ հացը և ձկները, շնորհակալություն հայտնեց Աստծուն, կտրեց և տվեց աշակերտներին,
սրանք էլ բաժանեցին ժողովրդին։ Բոլորն էլ կերան ու կշտացան, և աշակերտները, կտորտանքները հավաքելով, յոթ զամբյուղ լցրին։ Իսկ ուտողները շուրջ չորս հազար հոգի էին՝ չհաշված կանանց ու երեխաներին։
(Մատթեոսի ավետարան 15:32-38)