ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են արել հավատարիմ մնալ հրադադարի պայմաններին


00:23 , 24 հուլիս, 2014

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են արել հավատարիմ մնալ հրադադարի պայմաններինPanorama.am-ը գրում է.

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ու բռնությունների աճի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց նպատակաուղղված սպանությունների կապակցությամբ այսօր հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: 

«Համանախագահները կողմերին կոչ են արել կատարել մարդկային զոհերից խուսափելու՝ իրենց պարտավորվածությունները, և անընդունելի են որակել գյուղերի և քաղաքացիական անձանց՝ նպատակաուղղված թիրախավորումը: Նրանք կոչ են արել արտգործնախարարներին մեղմացնել լարվածությունը և հավատարիմ մնալ հրադադարի պայմաններին», - ասված է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Հանդիպումների ընթացքում համանախագահները և արտգործնախարարները քննարկել են նախագահների մակարդակով հանդիպման հնարավոր օրակարգը՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումների կարևորությունը խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ