Հովիկ Աբրահամյանի աշխատանքի իրական արդյունքի մասին կարելի կլինի խոսել 4-րդ եռամսյակում


23:45 , 23 հուլիս, 2014

Երեկ լրացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100 օրը, իհարկե այս ընթացքում տեղի ունեցան թանկացումներ, չմարեց հասարակական դժգոհությունը, բայց կարծես թե վարչապետի մասին ձևավորվել է մեկ ընդհանուր տեսակետ, որ ՓՈՐՁՈՒՄ է շտկել ստեղծված իրավիճակը և որ ՎԻՐՏՈՒԱԼ չի: Սա իմ դիտարկումն է Հովիկ Աբրահամյանի վարչապետության կապակցությամբ, իսկ դրական փոփոխություն կարելի է նշել ավտոմեքենաների տուգանքների չափերի որոշումն ըստ սահմանազանցված արագության չափի, շրջանառության հարկի նվազեցումը 3% ից 1% և այն, որ շփվում է մարդկանց հետ, մարզերում շատ է լինում ու կաբինետային չէ: Չնայած այս ամենի՝ պետք է ընդունենք, որ աշխատանքի իրական արդյունքի մասին կարելի կլինի խոսել 4-րդ եռամսյակում, երբ հայտնի լինեն տնտեսական աճի ցուցանիշները: