Օդաչուների բրիտանական ասոցիացիան առաջարկել է խստացնել ամբողջ աշխարհում թռիչքների վերահսկողությունը


23:07 , 23 հուլիս, 2014

pilots-in-cockpit1in.am-ը գրում է.

Boeing 777-ի կործանումից հետո Օդաչուների բրիտանական ասոցիացիան անհրաժեշտ է համարել կոնֆլիկտների տարածաշրջաններում խստացնել թռիչքների վերահսկողությունը:

Ինչպես հայտարարել է ՕԲԱ-ի գլխավոր տնօրեն Ջիմ Մաքասլանը՝ թռիչքների անվտանգությունը տարբեր պատճառներով հաճախ չի ապահովվում, այդ թվում՝ նաև ավիաընկերությունների նկատմամբ առևտրային ճնշումների պատճառով:

«Օդային միջանցքի ընտրության գործընթացը հիմնվում է սպառնալիքի մակարդակի վրա, որը որոշվում է ինչպես ավիացիոն անվտանգության ազգային ծառայությունների կողմից, որոնք իրենց խորհուրդներն են տալիս ավիաընկերություններին, այնպես էլ նրանով, թե ինչպես են ավիաընկերությունները արձագանքում այդ խորհուրդներին»,- նրա խոսքերն է մեջբերում BBC-ն:

«Մասնակից երկրները կարող են այնպիսի առավելություններ ունենալ, ինչպիսիք են տեղաշարժման ազատությունը, սակայն նրանց համար պետք է հստակ պետասխանատվություն սահմանվի»,- կարծում է Մաքասլան: Եթե երկրի իշխանությունները հրաժարվում են կատարել իրենց պարտականությունները, օրինակ՝ կիսվել տեղեկատվությամբ կամ ապահովել կործանման վայրի հասանելիությունը, ապա երկրի անդամակցությունը և դրա արտոնությունները պետք է վերականգնվեն, կարծում է նա: