Բուլղարիայի վարչապետը պաշտոնաթող է եղել


22:35 , 23 հուլիս, 2014

sergei_stanishev1in.am-ը գրում է.

Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրեշարսկին չորեքշաբթի օրը հայտարարել է իր պաշտոնաթողության մասին այն բանից հետո, երբ Սոցիալիստական կուսակցությունը Եվրախորհրդարանի ընտրություններում վատ արդյունքներ է ցուցադրել, հաղորդում է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ հուլիսին Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Սերգեյ Ստանիշևը հայտարարել է, որ արտահերթ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 5-ին: Արտահերթ ընտրությունների մասին որոշումը կայացվել է ընդդիմության կողմից կառավարությանը քննադատելու ֆոնին:

Այս ընտրությունները անցած երկու տարիներին երկրորդ արտահերթ ընտրություններն են: 2013 թ. մայիսին դրանք տեղի են ունեցել այն պատճառով, որ էներգառեսուրսների գների բարձրացման պատճառով կազմակերպված ժողովրդական բողոքների հետևանքով հրաժարական էր տվել Բոյկո Բորիսովի կառավարությունը: