Առաջարկում եմ «Նոր ալիք» երգի մրցույթն անցկացնել Սևանա լճի ափին


18:40 , 23 հուլիս, 2014

Լատվիայի Արտաքին գործերի նախարարության կողմից էստրադային կատարողներ Իոսիֆ Կոբզոնին, Օլեգ Գազմանովին և Վալերիային մուտքի արտոնագիր չտալու պատճառով երիտասարդ կատարողների «Նոր Ալիք» մրցույթն առաջարկվել էր անց կացնել այլ վայրում: 
Ես առաջարկում եմ այդ մրցույթը տեղափոխել Հայաստան: Ճիշտ է՝ մենք չունենք ծով, սակայն ունենք Սևանա լիճ, որի ափին էլ կարելի է անցկացնել մրցույթը: 
Վստահեցնում եմ, որ մեր ԱԳՆ-ն սիրով կընդունի Իոսիֆ Կոբզոնին, Օլեգ Գազմանովին և Վալերիային: