Ովքեր են մասնակցել արքայազն Ջորջի ծննդյան տարեդարձին և ինչ նվերներ նվիրել (լուսանկարներ)


17:19 , 23 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի փոքրիկ արքայազն Ջորջը հուլիսի 22-ին նշել է իր ծննդյան առաջին տարեդարձը. տոնին ներկա են եղել թագուհի Էլիզաբեթ 2-րդը, ծնողները՝ Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը, մորական կողմի տատիկ-պապիկը, ինչպես նաև 7 կնքահայրերն ու մյուս բարեկամները։ 

Guest of honour: The Queen, resplendent in a summery floral patterned dress, is driven into Kensington Palace for Georges party

Ինչպես նշում է Лента-ն, ծննդյան տոնը նշվել է Քենսինգթոնյան պալատում, որտեղ հմայիչ փոքրիկին նվիրել են փայտյա խաղալիքներ, հեծանիվ ու այլ իրեր։ Իսկ թե ինչ է նվիրել թագուհին բրիտանական գահի ապագա ժառանգին, չի հաղորդվում։

Doting: The Queen might have been left with a nanny on her first birthday but she made sure she saw her great-grandson not once but twice on his big dayԱղբյուրը նկատում է, որ ծննդյան տոնն ի սկզբանե պետք է շատ համեստ լիներ, սակայն թագուհու գալն ինքնըստինքյան միջոցառմանը տոնական ու հանդիսավոր երանգ է հաղորդել։ Նշվում է, որ Էլիզաբեթ 2-րդը Քենսինգթոնյան պալատ է ժամանել կանաչ Bentley մեքենայով. նրա գալուն անհամբեր սպասում էին լրագրողները։

Well-wishers left flags and balloons at the gates to Kensington Palace. Inside Prince George, his parents, aunt and uncles were celebrating along with his Middleton grandparents and his great-grandmother, the Queen.

The Daily Mail-ը հավելում է, որ թեև Ջորջի պապիկն ու տատիկը՝ արքայազն Չարլզն ու Քորնուոլի դքսուհի Կամիլան, ներկա չեն եղել տոնակատարությանը՝ Շոտլանդիայում լինելու պատճառով, որպես նվեր հսկայական փափուկ սկյուռ են գնել փոքրիկի համար։

Present for George? Prince Charles with the squirrel

Ընդհանուր առմամբ, բրիտանացիներն ուշադիր հետևում են թագավորական ընտանիքի ամենակրտսեր անդամին, քանի որ վերջինս մեծ սեր է վայելում Միացյալ Թագավորությունում։ 2013թ. արքայազն Ջորջը ճանաչվել է ամենաազդեցիկ լոնդոնցին, իսկ 2014թ.՝ թագավորական ընտանիքի ամենաոճային անդամը։

In one of two new photographs issued, Prince George can be seen pointing and gazing intently at the delicate creature which has landed on his fathers hand

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ