Կառավարությունը վետերաններին 11 միլիոն դրամ կտրամադրի


15:15 , 23 հուլիս, 2014

Կառավարությունը վետերաններին 11 միլիոն դրամ կտրամադրիYerkir.am-ը գրում է.

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյա հոբելյանին  ընդառաջՀայաստանի Հանրապետության կառավարությունը վաղը կորոշի բյուջեում վերաբաշխում անելու միջոցով  «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» ՀԿ-ին 5 միլիոն դրամ գումար հատկացնել:  

Կարևորելով վետերանների ունեցած մեծ ավանդը Հայաստանի Հանրապետության կայացման գործում, կառավարությունը նպատակահարմար է  գտնում  ՀԿ-ին տրամադրել այդ գումարը հաշվառված վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու, վետերանների ներգրավմամբ և նրանց  սոցիալական ներառմանը նպաստող միջոցառումներ կազմակերպելու նպատակով:  

Որոշման նախագծով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» ՀԿ-ի  հայացողությամբ տրամադրվող 5 միլիոն  դրամն ուղղել կարիքավոր վետերաններին  դրամական բավարարմանը և նրանց  սոցիալական ներառմանը նպաստող միջոցառումների իրականացմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ