Համանախագահներն այսօր հանդես կգան հրադադարի նոր խախտումների վերաբերյալ հայտարարությամբ


14:39 , 23 հուլիս, 2014

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր էջում երեկ գրել է. 

Մեկնում եմ Վիեննա՝ հանդիպելու Մինսկի խմբի ներկայացուցիչների և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը քննարկելու նպատակով: Համանախագահներն այսօր հանդես կգան հրադադարի նոր խախտումների վերաբերյալ հայտարարությամբ: