Շառլ Ազնավուրը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին՝ փոխել Հայրապետյանի հանդեպ խափանման միջոցը


13:34 , 23 հուլիս, 2014

Lragir.am-ը գրում է.

Շառլ Ազնավուրը մտահոգություն է հայտնել գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի կալանավորման առիթով՝ կոչ անելով Ռուսաստանի իշխանություններին՝ փոխել Հայրապետյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը: Ազնավուրը, ով բազմիցս հանդիպել է Լևոն հայրապետյանին, մշտապես բարձր է գնահատել նրա գործունեությունն՝ ուղղված Արցախի և Հայաստանի զարգացմանը: