Կարտոֆիլը շատերն են սիրում օգտագործել սննդակարգում, սակայն քչերն են թերևս տեղյակ, որ այն ոչ միայն համեղ, այլև չափազանց օգտակար մթերք է: Համոզվեք ինքներդ:
Կարտոֆիլը մի քանի տարբեր պատճառներով օգտակար է սրտի համար: Կարտոֆիլի կեղևը հարուստ է այնպիսի նյութերով, որոնք օրգանիզմում նվազեցնում են բացասական խոլեստերինը, որն իր հերթին նպաստում է սրտի առողջ աշխատանքին: Բացի դրանից, կարտոֆիլը օրգանիզմին է փոխանցում օրեկան խորհուրդ տրվող B6 վիտամինի 20%-ից ավելին, իսկ վիտամին B6-ը, ինչպես հայտնի է, նվազեցնում է սրտի և ուղեղի կաթվածի հավանականությունը:
Կարտոֆիլը հարուստ է ֆոլաթթվով, ինչի շնորհիվ այն նվազեցնում է օստեոպորոզի առաջացման հավանականությունը` կանխելով տարիքի ընթացքում ոսկրերի փխրուն դառնալն ու ծերացմանը զուգընթաց ոսկրային ցավերը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ օրգանիզմում ֆոլաթթվի բացակայության դեպքում շատանում է հոմոսիստինը` քիմիական տարր, որը 50 տոկոսով մեծացնում է օստեոպորոսի առաջացումը:
Կարտոֆիլը հրաշալի սննդամթերք է, հատկապես եթե ցանկանում եք ծերացմանը զուգընթաց պահպանել ուղեղի սրությունը: Այն պարունակում է մագնեզիում, գլյուկոզա, ամինաթթուներ, վիտամին B, որոնք բոլորը նպաստում են ուղեղի առողջ աշխատանքին ու մտավոր սրությանը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր ավելի շատ մանրաթելեր են օգտագործում, ավելի քիչ հավանական է, որ աղիքային քաղցկեղ կամ ուռուցքներ ձեռք կբերեն: Իսկ կարտոֆիլը չափազանց հարուստ է մանրաթելերով: Բացի այդ, ֆոլաթթուները, որ պարունակում է կարտոֆիլը, պաշտպանում են նաև այլ տեսակ քաղցկեղներից՝ այդ թվում թոքերի, որովայնի ու ձվարանների:
Կարտոֆիլի ֆոլաթթուները օգտակար են նաև լնդերի ու ատամների համար: Պատճառն այն է, որ ֆոլաթթուն անհրաժեշտ է որոշակի բջիջների սինթեզման համար, որոնք պաշտպանում են լնդերը բորբոքումներից ու հիվանդություններից:
Կարտոֆիլը այնպիսի նյութեր (quercertin, kukoamines) է պարունակում, որոնք հետազոտությունները ցույց են տվել, որ նպաստում են արյան ճնշման կարգավորմանը:
Ինչպես նշվեց ավելի վաղ, կարտոֆիլը մեծ քանակությամբ մանրաթելեր է պարունակում, որը չափազանց օգտակար է աղիներi կանոնավոր ու առողջ աշխատանքի համար` կանխելով փորկապությունը: Բացի այդ, կարտոֆիլը բարդ ածխաջրերի հրաշալի աղբյուր է, որոնք հեշտամարս են ստամոքսի համար:
Կարտոֆիլը հարուստ է վիտամին C-ով ու B-ով, ինչպես նաև պոտասիումով, որոնք հանգստացնում են բորբոքումները: