1. Մեր կյանքի գործվածքը հյուսված է խճճված թելերից. նրանում բարին ու չարն ապրում են հարևանությամբ: Բալզակ
2. Կյանքին հավատա. չէ՞ որ նա ամեն տեսակ գրքերից լավ է սովորեցնում: Գյոթե
3. Կյանքը բնության գեղեցկագույն գյուտն է, իսկ մահը՝ նրա ծուղակը: Գյոթե
4. Եթե մահը դադարեր գոյություն ունենալ, կյանքը կզրկվեր ամեն տեսակ բանաստեղծականությունից: Գրաֆ
5. Կյանքը հավիտենություն է մանրակերտի մեջ: Էմերսոն
6. Իմաստալից է միայն հանուն ուրիշների ապրած կյանքը: Էյնշտեյն
7. Մարդկանց մեծամասնությունը իր կյանքի առաջին կեսն այնպես է ապրում, որ փչացնում է երկրորդը: Լաբրյուեր
8. Լավ անցկացրած օրը բերում է հանգիստ քուն, իսկ լավ անցկացրած կյանքը՝ հանգիստ մահ: Լեոնարդո դա Վինչի
9. Ամեն մի կյանք պետք է մի քիչ անձրևոտ եղանակ ունենա: Լոնգֆելո
10. Եկեք այնպես ապրենք մեր կյանքը, որ մեր մահվան ժամին նույնիսկ դագաղագործն ափսոսանք զգա: Մարկ Տվեն
11. Չնայած մարդկային կյանքն անգին է, մենք միշտ վարվում ենք այնպես՝ ասես գոյություն ունի մի ավելի արժեքավոր բան: Սենտ Էքզյուպերի
12. Մաքրակենցաղ կյանքն ամենալավ քարոզն է: Սերվանտես
13. Հարկավոր է ուտել ապրելու համար, այլ ոչ թե ապրել ուտելու համար: Սոկրատես
14. Մենք ծերանում ենք, բայց դա երկար ապրելու միակ միջոցն է: Օբեր
15. Որոշ կյանքեր հիշեցնում են տեղատվությունը ծովային նավահանգստում: Որքան ավելի հեռու են գնում, այնքան ավելի շատ կեղտ է երևում հատակին: Օ՛Մելի
16. Եթե ուզում ես երկարաձգել կյանքդ, կարճացրու ճաշկերույթներդ: Ֆրանկլին
17. Բոլոր առողջ մարդիկ սիրում են կյանքը: Հայնե
18. Կյանքն առաջ է շարժվում. ով նրա հետևից չի հասնում, մնում է միայնակ: Գորկի
19. Դու ո՞վ ես, որ դատապարտես իմ ապրած կյանքը: Ես գիտեմ, որ կատարյալ չեմ, և ես կատարյալ լինելու համար չեմ ապրում, սակայն նախքան կսկսես մատնացույց անել ինձ, հավաստիացիր, որ ձեռքերդ մաքուր են: Բոբ Մարլի
20. Կյանքը նման է հեծանվավարության: Հավասարակշռությունդ պահպանելու համար պետք է շարունակես շարժվել: Մարկ Տվեն