Պաշտոնապես հայտնի է դարձել Թբիլիսիի նոր քաղաքապետի անունը


11:40 , 23 հուլիս, 2014

Tert.am-ը գրել է.

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Թբիլիսիի քաղաքապետի ընտրության երկրորդ փուլի արդյունքների եզրափակիչ արձանագրությունը, տեղեկացնում է Грузия online-ը:

Համաձայն արձանագրության՝ «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Դավիդ Նարմանիան մեծ տարբերությամբ հաղթել է մրցակցին՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Նիկա Մելիային:

ԿԸՀ տվյալներով՝ Նարմանիան հավաքել է ձայների 72.47%-ը. նրա օգտին քվեարկել է 222 հազար 66 ընտրող: Մելիայի օգտին քվեարկել է 84.350 ընտրող (27,53%):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ