«Արմավիա»-ն սկսել է նախկին աշխատակիցների աշխատավարձերի վճարման գործընթացը


11:26 , 23 հուլիս, 2014

«Արմավիա»-ն արդեն սկսել է նախկին աշխատակիցների աշխատավարձերի վճարման գործընթացը

Ընդ որում, աշխատավարձեր ստացել են նրանք, ովքեր դատի չեն տվել ընկերությանը, ասել է նախկին աշխատակիցներից մեկը, գրում է «Ժողովուրդ»-ը

Ըստ նրա, կան մարդիկ, որոնց վերջնահաշվարկը նույնիսկ չի արվել: Օդաչուներից դեռ ոչ ոք որևէ գումար չի ստացել, միայն բորտուղեկցորդներն ու ինժեներները, գրում է թերթը: