-Fight club- ն եմ նայել է վերջապես:
-Հա՞:
- Ըհը, բա մեջից ինձ դուր եկած մտքերը ուղարկել էի քեզ, կարող էիր ֆայմել, Անդ:
-Հա, ես ֆայմից միշտ վատ եմ եղել, դե դու գիտես, հետո ինչ որ մի կիսամյակ տրամաբանություն եմ անցել:
- Ըհը, ու ոչ մի անգամ, չես նստել դասին:
-Է, մեկա բան չէր փոխվելու:
-Էդ էլ կա:
-Դու միշտ իմ ասած կինոները չես նայում, զարմացա:
-Սուտ: Հենց մեկը Fight club-ը նայել եմ, բայց բացարձակ իմը չէր: Մարկուսը 100 անգամ ինձ պատմել էր էդ ֆիլմի մասին, էդ իր ու իր ինքի ամենասիրած ֆիլմն ա, Գաբը 100 անգամ ասել էր, որ Fight club -ի տղաները ծիտ են, ու դա ուտելու կինո ա, ու ես 100 անգամ նայել էի թրեյլերը ու էդքանով սահմանափակվել, իսկ, երբ դու ասեցիր, որ բանակում էդ քեզ ոգեշնչում ա, ես միանգամից որոշեցի նայել, որ համ քեզ հասկանամ, համ` էն ամենը ինչ կատարվում ա բանակում: Հա, ու ես դա նայել եմ տարեդարձիս գիշերը: Էն որ արդեն ժամը 2-ն ա, մարդիկ ինձ շնորհավորում են, իսկ ես դա եմ նայում: Իմ համար էդ գիշերը կամ օրը ոչ մի բանով չէր տարբերվում դրա նախորդից, կամ հաջորդից: Դու գիտես, որ տարեդարձս չեմ սիրում, բայց ավելի սյուռ չէր կարա լիներ: Էն որ սենց անկապ գրում եմ մերսի, կամ չեմ պատասխանում, որ չխանգարեն: Չեղած տարեդարձս Fight club-ով սկսվեց ու ավարտվեց Պիպոյանի համերգով, իսկ էն մնացածը կարևոր չէր, ու արդեն չեմ էլ հիշում:
-Վայ, ինչ հավես ա:
- Որ նայեցիի ու տենց մի քանի ժամից մարսեցի ֆիլմը, սկսեցի քեզ ու մնացած զինվորներին մի քիչ ավելի լավ հասկանալ, հիմա բանակը մի քիչ ավելի լավ եմ պատկերացնում: Դու հասկանում ես չէ՞, որ ես բառացի նմանությունը ու ֆիլմ-բանակ զուգահեռները նկատի չունեմ:
-Հա, ես հասկանում եմ, որ դու լրիվ հասկացել ես: Դուրդ եկա՞վ գոնե:
- Չեմ գրե՞լ էդ մասին:
-Չէ ոնց որ: Դեռ բոլորը չեմ կարդացել, մտածում եմ քիչ-քիչ կարդամ, կամաց-կամաց, որ շուտ չվերջանան:
-Վայ, աման: Էս էն քո «մեռնեմ քեզ» շարքից ա, էն որ զզվում եմ էդ արտահայտությունից, բայց մենակ սենց դեպքերում կարելի ա: Ես քեզ էլի կգրեմ, շատ- շատ, էնքան, որ հոգնես: Ճիշտ ա արդեն չգիտեմ, ոնց եմ քույրիկիդ գրելու, որ փոխանցեմ, բայց ինքը ոնց որ թե դեմ չի, ասում ա, որ մեր մոտ նախանձելի ընկերություն ա:
- Տենց էլ կա: Դու սենց 2 տարի կգրես, որովհետև ես չեմ հոգնի:
-Ես էլ գրելուց չեմ հոգնի: Մառլան դեմք էր:
-Ծիտ էր չէ՞:
-Չէ, ճիշտն ասած:
-Դե քո համար բնականաբար չէ:
-Դրթիի մեկը:
-Dirty minded I am:
-Ես հույս ունեի, որ բանակում տենց չես լինի:
-Մար, բանակում ամենը ավելի դրթի ա, քան դու կարող ես պատկերացնել, ու ես էլ ավելի դրթի մայնդիդ եմ : Նենց որ իզուր հույսեր մի փայփայի:
-Մյուս անգամ հաշվի կառնեմ:
-Նենց որ Մառլան ծիտ ա:
-Ախր սիրուն չի է ընդհանրապես:
-Մար, դու մինչև հիմա պետք ա հասկացած լինեիր, որ ծիտը ու սիրունը իրար հետ կապ չունեն:
- Ես էդ հարցերում չկամ:
-Հա, ընդհանրապես Fight club -ը քոնը չի:
-Դե հա, բայց դու ինչի՞ ես տենց մտածում
-Դու չափից դուրս բարի ու փափուկ ես դրա համար:
-Էն որ գնում էին հոգեբանական միություններ, ինչ դոդ էին:
-Հա, բայց ասա, որ հավես էր:
-Հա, ես էլ ուզեցի մի տեսակ: Ես տենց հաճախ սեմինարների եմ գնում:
-Անվճար կոֆեի ու քաղցրի համա՞ր :
-Չէ, տանը չմնալու, հետո էլ հավես ա:
-Հա, բայց մեկա ոչ մեկի հետ չես շփվում:
- Դե էդ էլ ա հավես:
-Բա, որ էն գրկել- լացելու պահերը գան ի՞նչ ես անելու:
-Սեմինարներին տենց բաներ չկան,Անդ, բոլորը գնում են տուն նոր սկսում են լացել:
-Իրար հետ կգնանք տենց դեբիլ հոգեբանական ժողովների: