GalaTV.am-ը գրում է.
Երազներն ամենաառեղծվածային, հետաքրքիր ու դեռևս ամբողջովին չբացահայտված երևույթներից են: Հռոմեական դարաշրջանում երազները նույնիսկ համարվել են աստվածների կողմից հաղորդված տեղեկատվություն: Երազ մեկնաբանողներն անգամ ռազմական առաջնորդների ուղեկցությամբ էին մտնում պալատ:
Մի քանի հետաքրքիր փաստեր երազների մասին.
1. Երազների 90 տոկոսը մոռացվում են
2. Կույրերը նույնպես երազ են տեսնում
Մարդիկ, ովքեր կյանքի ընքացքում կուրանում են, երազում կարող են կերպարներ տեսնել: Իսկ այն մարդիկ, ովքեր կույր են ծնվում, կերպարներ չեն տեսնում, սակայն ունենում են վառ երազներ՝ ձայնի ընկալումը, համի, դիպչելու ունակություններն ու էմոցիաները:
3. Բոլորն էլ երազում են
Եթե ինչ-որ մեկին թվում է, թե նա երազ չի տեսնում, ապա սխալվում է, քանի որ գիտնականները պարզել են, որ այդպիսի բան հնարավոր չէ:
4. Մեր երևակայությունը պատկերներ չի հորինում
Մենք երազում տեսնում ենք այն մարդկանց դեմքերը, որոնց իրական կյանքում տեսել ենք, ուղղակի գուցե չենք հիշում: Մեր կյանքի ընթացքում հազարավոր դեմքեր ենք տեսնում, ու դրանք արտացոլվում են մեր երազներում:
5. Ոչ բոլորն են գունավոր երազներ տեսնում
Մարդկանց 12 տոկոսը երազը սև ու սպիտակ է տեսնում, մնացածը՝ գունավոր: 1915-1950թթ. հետազոտությունների համաձայն, մարդկանց մեծամասնությունը երազը սև ու սպիտակ էր տեսնում, սակայն այս արդյունքները փոխվեցին 1960-ականներին՝ նվազելով 4,4 տոկոսի: Երբեմն գիտնականները այս երևույթը կապում են սև ու սպիտակ հեռուստացույցից գունավորին անցնելու հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ