Ո՞վ է ՍՊԸ-ն, որ ինձ տուգանի, ո՞ւր է իմ պետությունը


00:53 , 23 հուլիս, 2014

Այսօր 5000 դրամ տուգանք է եկել Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում չթույլատրված վայրում կայանելու պատճառով: Հետաքրքիր այն է, որ կանգնել եմ, քանզի մեքենան անսարքություն է ունեցել, ասեմ ավելի՝ վթարային ազդանշանները միացրած է եղել ու կանգնել եմ ամենաշատը 3-4 րոպե: Այս կապակցությամբ երևի թե վաղը դիմեմ ԱՔԻԼԵՍ Հ/Կ-ին, բայց մինչ այդ մի բան ասեմ՝ եթե իմանայի, որ այդ գումարը գնալու էր իմ պետության բյուջե, որով մենք բանակ ենք պահում, թոշակ ենք տալիս և կատարում ենք այլ ծախսեր, ապա մեծ սիրով կտայի դա ու չէի էլ բողոքարկի, բայց Ո՞Վ Է ՍՊԸ-ն, որ ինձ տուգանի, ո՞ւր է ԻՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ: