Խամես Ռոդրիգեսը «Ռեալում» հանդես կգա 10 համարի մարզաշապիկով


00:39 , 23 հուլիս, 2014

Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը պայմանագիր կքնեց Մադրիդի «Ռեալի» հետ, որն ուժի մեջ է լինելու մինչեւ 2020 թվականը:
Ֆուտբոլիստը «արքայական» ակումբում տարեկան կստանա 7 մլն եվրո աշխատավարձ եւ հանդես կգա 10 համարի մարզաշապիկով: