Սոնա Ռուբենյանը վաղը կերգի 10-րդը


23:06 , 22 հուլիս, 2014

«Նոր ալիք 2014»  մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Սոնա Ռուբենյանը վաղը ելույթ կունենա 10 համարի ներքո:  «Նոր ալիք 2014» -ը կկայանա հուլիսի 22-27-ը՝ Յուրմալա քաղաքում: Մրցույթին այս տարի մասնակցելու է 16 երկիր: Մրցույթի կանոնադրության համաձայն` մասնակիցները պետք է ներկայանան 3 երգով`միջազգային հիթ, երկրի հիթ և սեփական երգ: