Ռուսաստանին և նրա տարածքային ամբողջականությանն այսօր վտանգ չի սպառնում. Պուտին


16:33 , 22 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «ոչ մի ռազմական սպառնալիք, երկրի տարածքային ամբողջականությանը սպառնալիք այսօր չկա», փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

«Երաշխիքն ուժերի ռազմավարական հավասարակշռությունն է աշխարհում»,- նշել է երկրի ղեկավարը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստին։

Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը «խստորեն հետևում է միջազգային իրավունքի նորմերին և գործընկերների առաջ ունեցած իր պարտավորություններին»։

ՌԴ նախագահը հուսով է, որ մյուս պետություններն էլ հաշվի կառնեն Ռուսաստանի ազգային շահերը, իսկ վիճելի հարցերը կլուծվեն իրավական միջոցներով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ