Emedia.am-ը գրում է.
Դոնեցկի մարզում հուլիսի 17-ին կործանված մալազիական «Boeing»-ի զոհված ուղևորների մարմինները փոխադրող գնացքը ժամանել է Դոնեցկ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ, հայտնել են ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության մամուլի ծառայությունից:
«Գնացքը Դոնեցկ է ժամանել Թորեզից: Այստեղ այն կզննեն մալազիացի փորձագետները, ինչից հետո գնացքը կուղևորվի Խարկով»,- հայտնել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Հնարավոր է, որ հենց Խարկով ժամանեն զոհված ուղևորների առաջին ազգականները: