Աջարիայում հայերենից փոխառված «թանի» բառը մրցակցում է թուրքերեն «այրան» բառի հետ


12:38 , 22 հուլիս, 2014

Այն, որ հայերեն «մածուն» բառը անցել է վրացերենին՝ դառնալով «մածոնի», հայտնի է թերևս բոլորին: Ուշագրավ է սակայն, որ Վրաստանում շատերն ընդհանրապես ծանոթ չեն թանին և չեն օգտագործում ծարավ հագեցնող և զովացնող այդ հրաշալի խմիչքը, հետևաբար չկա նաև համապատասխան բառը: 
Այլ է իրավիճակն Աջարիայում, որտեղ չնայած թան ըմպելիքն այնքան տարածված չէ, ինքան Հայաստանում, Թուրքիայում և Իրանում, սակայն թե՛ աջարները, թե՛ լազերը ծանոթ են դրան, և կիրառում են հայերենից փոխառված «թանի» բառը, որը նույնիսկ թուրքական արտադրության կաթնամթերքի՝ Աջարիայում լայն տարածման պայմաններում, դեռևս ակտիվորեն մրցակցում է թանի համար այս տարածք համեմատաբար նոր մուտք գործած թուրքերեն «այրան» ձևի հետ: