Արևմուտքը բոլոր բնագավառներում փորձում է վիրավորել Ռուսաստանի ինքնասիրությունը


10:50 , 22 հուլիս, 2014

Լատվիայի արտաքին գործերի նախարարը սև ցուցակ է գցել Իոսիֆ Կոբզոնի, Օլեգ Գազմանովի ու Վալերիայի անունները՝ թույլ չտալով նրանց մասնակցել Յուրմալայում կայանալիք «Նոր ալիք» երաժշտական մրցույթին: Սա ամենատարօրինակ և անբացատրելի որոշումն է, որ երբևէ կարող էր կայացվել: Ի դեպ, Ռիգայի քաղաքապետը քննադատել էր երկրի արտգործնախարարի նման որոշումը (Ռիգայի քաղաքապետը հաճախ է լինում Հայաստանում և շատ հայ ընկերներ ունի, ինչն էլ ստիպում է նրան առավել իրատեսական որոշումներ ընդունել): Այս որոշումը ցույց է տալիս, որ Արևմուտքը բոլոր բնագավառներում փորձում է վիրավորել Ռուսաստանի ինքնասիրությունը: Այս ամենի վերջը ցավում եմ, բայց հաստատ, պատերազմ է լինելու: