Վարդավառի ջրախաղին ընդառաջ


01:56 , 22 հուլիս, 2014

Վարդավառյան ջրախաղին անհամբեր սպասող հարգելի պատանիներ և երիտասարդներ, դուք սիրու՞մ եք ջրել պատահական անցնող կանանց և աղջիկներին, և զվարճանալ՝ երբ ջրվելու հետևանքով սկսում է թափանցել նրանց մարմինը, որի արդյունքում նրանք անհարմար են իրենց զգում: 
Այո՞:
Հրաշալի է:
Ուրեմն հիշեք, որ մեկ այլ բակում, մեկ այլ փողոցում այլոք էլ ձեր մայրերի ու քույրերի վրա են զվարճանալու: 
Այնպես որ, համանման գործունեության հետևանքով չնեղանաք ոչ մեկից ...

Հիշեք, որ ամեն մի իգական սեռի ներկայացուցիչ ինչ-որ մեկի սիրելին է, մայրը, քույրը:
Եվ եթե իսկապես հարգում ու պահպանում եք ազգային ավանդույթը և տոնը՝ առաջին հերթին հարգեք այն հավաքական կրողներին՝ ձեր հայրենակիցներին:
Ողջ լերուք: