Սիրիահայերը շոկի մեջ են, լրագրողները` թյուրիմացության


21:36 , 16 օգոստոս, 2012

Պարբերաբար մտմտում եմ գրեմ , թե չգրեմ հայրենադարձվածության մասին. վերջին իրադարձությունների ֆոնին սիրիահայերի հայաստանյան պրոբլեմները նորից են ինձ դրդում գրել...
Դե սիրիահայերը, հասկանալի է շոկի մեջ են դեռ, նրանց ամեն ինչով պետք է հասկանալ, բայց թվում է թյուրիմացության մեջ են նաեւ լրագրողները... Վերջերս հաճախ ենք լսում, որ սիրիահայերը (դրանից առաջ էլ իրաքահայերը, դրանից առաջ էլ...) իրենց երկրներում բարեկեցիկ կյանք են ունեցել , եւ դժվարանում են ապրել Հայաստանի համեստ պայմաններում... Բայց եւ պետք է հասկանալ, որ երկու երանի , մի տեղ չի լինում. այնպես ինչպես համեմատաբար Լոսում ապրող նախնին հայաստանցիներն են ապրում կարոտախտով... Դե ամեն ինչ իր գինն ունի...
Ես կցանկանայի, որ գոնե դա լրագրողները գիտակցեն...