Մի՞թե պետք էր հասնել 65 տարեկանին, նոր գիտակցել, որ այն, ինչ պաշտպանում էր, սխալ է


16:48 , 21 հուլիս, 2014

ՍԴ-ից Գագոն շրջում է Հայաստանի մարզերում: 20 -25 տարվա ընթացքում նույնիսկ մեկուկես մարզ չայցելելուց հետո հանկարծ որոշել է լինել բոլոր մարզերում:
Բացատրում է, թե ինչքան վատն է գործող օրենքը և թե ինչ առավելություններ են տալու առաջարկվող փոփոխությունները:
Այսքան տարիներ այս օրենքի շնորհիվ վերևներում մնացած և իշխանության համար այսքան խախտումները օրինականացրած մարդը առավոտից իրիկուն քննադատում է եղած թերությունները և գովերգում առաջարկվող փոփոխությունները:
Մի՞թե պետք էր հասնել 65 տարեկանին, նոր գիտակցել, որ այն, ինչ ինքը պաշտպանում էր, սխալ է, գուցե՞ կյանքն էլ է սխալ ձևով ապրել, բայց համարձակությունը չի հերիքում՝ խոստովանի:
Իսկ գուցե ԴԵՄԲԵԼՍԿԻ ԱԿՈ՞ՐԴ է ստացել...