Արդեն մտածում եմ, որ Բոինգի կործանման պատճառները հետազոտող միջտիեզերական կենտրոնները գտնվում են Հայաստանում


14:31 , 21 հուլիս, 2014

Կարծում եմ, բոլորն են հասկանում, որ էն երկրները, որոնք ազատ մուտք ու ելք ունեն տիեզերք և տիրապետում են 21 դարի գերժամանակակից բոլոր տեխնոլոգիաներին, աղետից ոչ միայն ժամեր, այլեւ րոպեներ անց արդեն գիտեին, թե ինչպես եւ ով է խփել մալայզիական օդանավը: Սակայն հայկական որոշ ԶԼՄ-ներում էնպիսի լուրջ վերլուծությունների է մարդ հանդիպում, որ արդեն մտածում եմ՝ երեւի օդանավի կործանման պատճառները հետազոտող միջտիեզերական կենտրոնները գտնվում են Հայաստանում, ու էստեղ են առաջինը տեղեկացրել՝ ով եւ ինչպես է պայթեցրել մալայզիական Բոինգը: