Տիգրան Լ. Պետրոսյանը հաղթեց Վարշավայում


14:00 , 21 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Տիգրան Լ. Պետրոսյանը գերազանց հանդես եկավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված Նայդորֆի հուշամրցաշարում:

Նա 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ նվաճեց առաջին մրցանակը: Նույնպիսի արդյունք ունեին եւս վեց մասնակիցներ, բայց նրանք հայ շախմատիստին զիջեցին լրացուցիչ ցուցանիշներով:

Հրանտ Մելքումյանի արդյունքն է 5,5 միավոր: