«Երևան ջուրը» ստիպում է կեղծիքներ անել


12:39 , 21 հուլիս, 2014

Եթե մի օր որոշեք ջրաչափը փոխել, չանեք այդ ընկերության կողմից սահմանած կարգով: Իմ պես կրակը կընկնեք:
Միամիտս զանգահարեց 185 համարով, տեղեկացրեց, որ ջրագծի աշխատանք է սկսում, և պիտի փոխի ջրաչափը ու ... ընկավ ծուղակը: Եկան կնիքը հանեցին, թղթեր լրացրեցին ու ասացին, որ 15 օրվա ընթացքում հին ջրաչափը պիտի տանեմ ջհանդամի ծայր` Աէրացիայի փորձագիտական լաբորատորիա: (!!!!)
Պարզեցի, որ տեսուչը չի կարող «օգնել», եթե արդեն 185 տեղյակ եմ պահել: 
Հարց. ինչի՞ համար են տեսուչները: Ջրաչափի թիվը հեռախոսով ենք նրանց հայտնում, նման հարցերով էլ չեն օգնում:
Ի դեպ, ուշ իմացա, որ Ջրմուղի աէրացիոն դժոխքով չանցնելու համար մարդիկ պարզապես ջարդում են ջրաչափը: