Լևոն Հայրապետյանի պաշտպանները բողոքարկել են գործարարին կալանավորելու որոշումը


11:30 , 21 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Մոսկվայում ձերբակալված հայ գործարար Լևոն Հայրապետյանի պաշտպանները բողոքարկել են նրան կալանավորելու որոշումը. այդ մասին ИТАР-ТАСС գործակալությանն ասել է նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

«Մենք Մոսկվայի քաղաքային դատարանին խնդրում ենք փոխել Հայրապետյանին կալանավորելու որոշումը, քանի որ այն անօրինական է և անհիմն, ինչպես նաև փոխել նրա խափանման միջոցը»,-ասել է նա:

Ակնկալվում է, որ հուլիսի 24-ին Հայրապետյանին պաշտոնական մեղադրանք կներկայացվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ