Ահա թե ինչ կոպտությամբ են վարվում ձեր ճամպրուկների հետ «Զվարթնոց» օդանավակայանում (Video)


23:21 , 20 հուլիս, 2014

«Զվարթնոց» օդանավակայնը տարածաշրջանի ամենաթանկ օդանավակայաններից մեկն է համարվում ու ենթադրաբար այստեղ սպասարկումը բարձր մակարդակի վրա պետք է լիներ: Բայց արի ու տես մանր հարցերում, ինչպիսին օրինակ ճամպրուկների անվտանգ տեղափոխումն է, որը ի դեպ շատ ուղևորներիս համար առաջնային է, «Զվարթնոցը» պարզապես կաղում է: 

Ապա նայեք ճամպրուկ տեղափոխողի իմիջայլոց ու անհավես դեմքին իր գործն անելիս: Ինչպիսի քամահրական մոտեցում ճամպրուկների հանդեմ ու ինչպիսի խորը արհամարհանք: Ես էլ ասում եմ ինչի են մեր ճամրուկները ամեն անգամ տեղից տեղ գնալիս խազվում, մաշվում ու փչանում: Երբեմն էլ նրանց պարունակությունն է զգալիորեն տուժում: 

Այսպիսի կադր ենք նկարել «Զվարթնոցում»: Գնահատեք խնդրեմ այս մարդկանց վարքն ու այս հաստիքում նրանց աշխատելու նպատակահարմարությունը: 

Օդանավակայանի ղեկավար անձնակազմին էլ կխնդրեմ երկար-բարակ ճոխ հարցազրույցներ տալուց ու իրենց գովելուց առաջ գոնե իրենց կադրային հարցերը լուծեն: