Tert.am-ը գրում է.
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունների ընդլայնման մասին, տեղեկացնում է Газета.ru-ն։
«Այս երեկո «Անկոտրելի ժայռ» գործողության ցամաքային փուլը կընդլայնվի, լրացուցիչ ուժեր կմիանան նրան՝ Գազայի հատվածում ահաբեկչության դեմ պայքարի և այնպիսի պայմանների ապահովման համար, որտեղ իսրայելցիները կկարողանան ապրել հանգիստ և անվտանգ»,- ասվում է Իսրայելի բանակի տարածած հաղորդագրությունում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսրայելական գնդակոծության հետևանքով նախորդ գիշեր զոհվել է 12 պաղեստինցի, այդ թվում՝ «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղբյուրոյի անդամներից մեկի որդին։ Իսրայելի պաշտպանության բանակում հայտնել են 2 զոհված զինվորների մասին։
Շարունակությունն՝ այստեղ